Փակ են միայն Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 20, 2012 9:19
Հունվարի 20-ի ժամը 08.30-ի դրությամբ, հանրապետության տարածքում միջպետական , հանրապետական ճանապարհներն ու լեռնանցքները հիմնականում երթևեկելի են:
Ուշադրություն. Փակ են միայն Սելիմի լեռնանցքը և Բերդ-Ճամբարակ հատվածը` մերկասառույցի պատճառով: Մերկասառույց առկա է նաև Ալավերդու, Նոյեմբերյանի տարածաշրջաններում: Գիշերը հանրապետության ամբողջ տարածքում տեղացած և դեռևս շարունակվող առատ ձյան, բուքի ու վատ տեսանելիության հետևանքով դժվարանցանելի են Աշոցք-Բավրա, Նոյեմբերյան-Ոսկեպար /միայն ծանրաքաշ մեքենաների համար/, Գյումրի-Ջաջուռ, Գյումրի-Քե! թի, Քուչակ-Ապարան, Տաշիր-Գոգավան ճանապարհահատվածները:
Տրանսպորտի և կապի նախարարությունը հորդորում է վարորդներին երթևեկել միայն ձմեռային անվադողերով:






Facebook
Tweet This
Email This Post
