Լեհաստանը «Արեւելյան գործընկերության» առաջատար երկիր է համարում նաև Հայաստանը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2009 20:21

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լեհաստանի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ եւ եվրաինտեգրման հարցերով պետքարտուղար Միկոլայ Դովգիլեվիչին, ով «Արեւելյան գործընկերության» առաջատար երկրների շարքին է դասել նաև Հայաստանը:

«Հայաստանը լիովին ներգրավված է ծրագրում եւ կարող է առավելագույնս օգտվել դրա ընձեռած հնարավորություններից»,-ասել է նա:

Սարգսյանն էլ նշել է, որ Հայաստանը մտադիր է ակտիվորեն մասնակցել ծրագրին եւ լիարժեք օգտագործել առկա ներուժը: «Մեր նպատակը տարբեր ոլորտներում լայնածավալ բարեփոխումների իրականացումն է, որպեսզի մեր երկրի քաղաքական, տնտեսական համակարգը համահունչ լինի այն երկրներին, որոնց հետ ձգտում ենք գործընկերության»,-ընդգծել է նա:

Նախագահը հանդիպմանը հատկապես կարեւորել է մուտքի արտոնագրերի ստացման ընթացակարգի դյուրացման եւ ազատ առեւտրի համաձայնագրի կնքման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Դիտվել է 965 անգամ:
Print Friendly

Leave a Reply