Կործանվել է ՆԱՏՕ-ի ուղղաթիռ. կա վեց զոհ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 20, 2012 9:07

Հունվարի 20-ին Աֆղանստանում կործանվել է ՆԱՏՕ-ի ուղղաթիռ: Զոհվել են վեց զինծառայողներ:

Աֆղանստանում միջազգային ուժերի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ողբերգությունը տեղի է ունեցել կեսգիշերին Գիլմենդ նահանգում: Միջադեպի տարածքում ահաբեկիչներ չեն նկատվել: Ուղղաթիռի կործանման պատճառները դեռ հայտնի չեն, հաղորդում  է ИТАР-ТАСС-ը:

 

 

Դիտվել է 973 անգամ:
Print Friendly

Leave a Reply