Վազգեն Մանուկյանը չի ցանկանում պատգամավոր դառնալ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 20, 2012 8:52
Հայաստանի Հանրային խորհրդի նախագահ, Ազգային Ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը չի ցանկանում դառնալ Ազգային Ժողովի պատգամավոր, իսկ իր առաջադրվելու մտադրության մասին իմացել է մամուլից: Այդ մասին Մանուկյանն ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:
Նշենք, որ մի շարք լրատվամիջոցներ տեղեկություն էին տարածել, թե Վազգեն Մանուկյանն առաջադրվելու է թիվ 37 ընտրատարածքում, որը ներկայումս ԱԺ-ում ներկայացնում է Սաշիկ Սարգսյանը:
«Մեծամասնականով թերթերից եմ լսել, որ ես մտադրություն ունեմ առաջադրվելու: Ի սկզբանե ասեմ, որ ես ցանկություն չունեմ պատգամավոր դառնալու անկախ որեւէ բանից: Նույնիսկ եթե կուսակցությունը մասնակցի եւ մենք պատգամավոր դառնանք, միեւնույն է` ես դուրս եմ գալու: Ինչո՞ւ են որոշել, որ ես ուզում եմ պատգամավոր դառնալ»,- նշեց Մանուկյանը:
Վազգեն Մանուկյանը նաեւ հայտնեց, որ ԱԺՄ-ն դեռ չի որոշել, թե ինչպես է մասնակցելու ընտրություններին: «Եթե կուսակցությունը որոշի մասնակցել ընտրություններին, դա կլինի փետրվարի առաջին կեսին»,- նշեց նա` հավելելով, որ ԱԺԴ եւ ԱԺԿ կուսակցությունների հետ հնարավոր դաշինքի հարցը հնարավոր է քննարկել միայն առաջադրվելու որոշում կայացնելուց հետո: «Եթե չենք մասնակցելու, այդ հարցն ինքստինքյան դուրս է գալիս»,- նշել է Վազգեն Մանուկյանը:






Facebook
Tweet This
Email This Post
