Անջելինա Ջոլին իր 7-րդ երեխային կծննդաբերի, ոչ թե` կորդեգրի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2012 22:34

Լրատվամիջոցները պնդում են, որ հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հղի է: Մասնավորապես, OK! Ամսագիրը հայտնում է, որ Ջոլին պատրաստվում է երրորդ անգամ ծննդաբերել: նորածինը Ջոլիի եւ Բրեդ Փիթի ընտանիքում կլինի 7-րդ երեխան: Ներկայումս 6 երեխաներից երեքը հարազատ են, մյուս երեքը` որդեգրած:

«Ջոլին դեռ պաշտոնապես չի ուզում հայտարարել այդ մասին, բայց մտերիմների արդեն պատրաստ է պատմել ուրախ նորությունը»,-ասել է ամսագրի աղբյուրը:

Դերասանուհին առաջ էլ է հայտարարել, որ իրեն դուր է գալիս հղի լինելը: Նշենք, որ անցած հանգստյան օրերին, «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ Ջոլին կիպ զգեստով է եղել եւ հղիությունը չի նկատվել:

NEWS.am

 

Դիտվել է 1039 անգամ:
Print Friendly

Leave a Reply