Նորվեգիայի հակահետախուզության ղեկավարը պատահաբար պետական գաղտնիք է բացահայտել եւ զրկվել պաշտոնից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2012 22:31

Նորվեգիայի ոստիկանական հետախուզության (PST) ղեկավար Յաննե Քրիստիանսենը լքում է պաշտոնը` խորհրդարանական լսումների ժամանակ պետական գաղտնիք բացահայտելու պատճառով: Արդարադատության նախարար Գրետե Ֆարեմուն հայտարարել է, որ  խոսքն օրենքի ակնհայտ խախտման մասին չէ, սակայն գաղտնի տեղեկություն է  բացահայտվել:

Մասնավորպես` հակահետախուզության ղեկավարը նշել էր, թե Նորվեգիան գոծակալներ ունի Պակիստանում: Ովքեր են նրանք եւ ինչով են զբաղվում, նա ողջամտորեն չէր բացահայտել: Պակիստանի իշխանություններն էլ Քրիստիանսենի հայտարարությունն անարձագանք չեն թողել: Հայտնի է, որ Նորվեգիայում Պակիստանի դեսպանն արդեն  տեղեկացրել է իր ղեկավարությանն այդ մասին:

Քրիստիանսենը նաեւ մեղադրվում է նրանում, որ բացահայտել է  իր հետ ուղղակի առնչություն չունեցող գերատեսչության վերաբերյալ տեղեկությունը, քանի որ հետախուզությունը Պաշտպանության նախարարության ենթակայության ներքո է, մինչդեռ նրա կողմից ղեկավարվող PST-ը` Արդարադատության նախարարության ներքո:

Նշվում է, որ Քրիստիանսենն առանց այդ էլ որոշ մասնագիտական դժվարություններ ունի Անդերս Բրեյվիկի կողմից իրականացված ահաբեկչություններից հետո: Նրան մեղադրում են այն բանում, որ PST-ն չի կարողացել կանխել կատարվածը:

 

NEWS.am

Դիտվել է 876 անգամ:
Print Friendly

Leave a Reply