Հայաստանը՝ եվրոպական բարձրագույն կրթական տարածքի կենտրոն
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | January 19, 2012 19:20
Այսօր Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում տեղի է ունեցել Բոլոնիայի հետամուտ խմբի նիստը, որին մասնակցել են գործընթացին մասնակից 47 երկրների ներկայացուցիչներ, և Հայաստանը ընտրվել է 2015 թ. Եվրոպայի բարձրագույն կրթական տարածքի նախարարական գագաթաժողովը հյուրընկալող երկիր: Նախօրեին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը տեսաուղերձ էր հղել հետամուտ խմբի նիստի մասնակիցներին՝ ներկայացնելով Հայաստանի Հանարապետության հայտը: Ի դեպ, մասնակիցներից Հայաստանի թեկնածությանը դեմ է արտահայտվել միայն Ադրբեջանը:
Այս որոշմամբ ևս մեկ անգամ հավաստվում է Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման և բարձրագույն կրթության բարեփոխումների գործընթացների հաջողությունները և նպատակային ուղղվածությունը:






Facebook
Tweet This
Email This Post
