Անջելինա Ջոլիի և Բրեդ Պիտի առանձնատան մոտ գտել են մարդկային մնացորդներ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2012 18:26

Անջելինա Ջոլիի և Բրեդ  Պիտի տնից ոչ հեռու գտել են մարդկային կտրված ձեռքեր: Սարսափելի գտածոն հայտնաբերվել է Հոլիվուդյան բլուրների վրա, աստղային զույգի տնից մի քանի թաղամաս հեռու: Դա պատահել է անմիջապես մեկ օր հետո , երբ հայտնի “Հոլիվուդ” գրությունից ոչ հեռու տեղի բնակիչները գտել էին պլաստիկ տոպրակի մեջ մարդու գլուխ:

 

Մոտ  30 դեդեկտիվ չորեքշաբթի օրը սանրեցին ամբողջ տեղանքը, որտեղ ավանդաբար սիրում են բնակվել հոլիվուդյան աստղերը, և հարցաքննել են տեղի բնակիչներին:

 

Հետաքրքիր է, որ կտրած գլխի սյուժեն  արտահայտվում է “Յոթը”թրիլերում, ուր խաղում է Պիտը: Չնայած այնտեղ կտրած գլուխը գտան Տուփի մեջ: Սակայն ինչպես գրում է  The Daily Mail -ը, ոչ մի ակնարկ, որ մարմնի կտրտված մասերը ինչ որ կերպ կապված են աստղային զույգի հետ, չկա:

 

Ենթադրվում է, որ կտրտված մարմնի մասերը պատկանում են նույն մարդուն: Լոս-Անջելեսի

Ոստիկանությունից հաղորդում են, որ դա 40-ամյա  սևահեր տղամարդ է : Իրավապահները հույս ունեն, որ կհաջողվի գտնել  մարմնի մյուս մասերը;  Երեքշաբթի գլուխը գտել է մի զույգ, ովքեր շներ  էին ման ածում Բրոնսոն Կանյոն ազգային պարկի տարածքում

 

Շներից մեկը գտել  և բերել է  պլաստիկ տոպրակը, որից ընկել է մարդկային գլուխը: ոստիկանները նշում են, որ պարկում ապրում են վայրի կենդանիներ, մասնավորապես շնագայլեր, որոնք կարող են գտնել և տանել մյուս մասերը:

 

 

Դիտվել է 1431 անգամ:
Print Friendly

Leave a Reply