Աբովյան փողոցի մայթերը վերադարձվում են երևանցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 19, 2012 17:51

Աբովյան փողոցի մայթերին տեղադրված ժամանակավոր շինություններն ապամոնտաժելու և մայթերն ազատելու  նպատակով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, դեռ անցյալ տարվա դեկտեմբերից բանակցություններ էին ընթանում տնտեսվարողների հետ։  Բանակցությունների արդյունքում ձեռք բերված համաձայնությամբ՝  տնտեսվարողների մի մասը դեռևս դեկտեմբերին ինքնակամ ապամոնտաժեց իրեն պատկանող ժամանակավոր շինությունները։  Մասնավորապես ապամոնտաժվել են Թումանյան–Աբովյան փողոցների խաչմերուկում, Կաթողիկե եկեղեցու հարակից հատվածում, Մոսկվիչկա խանութի հարևանությամբ տեղադրված ժամանակավոր շինությունները։ Ներկայում աշխատանքներ են ընթանում և ապամոնտաժվում է Աբովյան փողոցի վերին հատվածում տեղակայաված ևս 4 ժամանակավոր շինություն։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1032 անգամ:
Print Friendly

Leave a Reply