Հավով ու պանրով ռուլետ

ԽՈՀԱՐԱՐԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԵՐ, Շաբաթվա լուր | | January 19, 2012 8:37

Բաղադրությունը

400 գ հոլանդական պանիր

1 խաշած հավ

100 գ կաթնաշոռ

սխտոր` 2 պճեղ

մայոնեզ

կանաչի (համեմ, սամիթ):

Պատրաստման եղանակը

Հավի  խաշած կրծքամիսը կտրատել, կանաչին մանրացնել, սխտորը ճզմել և կաթնաշոռ ավելացնել: Բոլորը մայոնեզով խառնել, ստացված զանգվածը պետք է կպչուն լինի: Հոլանդական պանիրը կտրատել խորանարդներով, վերցնել բամբակյա լաթ, մի քիչ յուղոտել, պանիրը մեջը բոխչայի պես կապել, ապա իջեցնել 15-20 րոպեով եռման ջրի մեջ: Հանել, ու հենց նույն փալասի վրա էլ գրտնակել, ապա վրան լցնել միջուկն ու ռուլետի նման փաթաթել, ապա փայլաթիթեղով  դնել սառնարանը մեկ գիշեր, իսկ առավոտյան կտրատել ու մատուցել:

 

Դիտվել է 2494 անգամ:
Print Friendly

Leave a Reply