Հայաստանը հետ է մնում քաղաքական փաստարկների կերպարը փոխելու հարցերում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 19, 2012 16:53

Քաղաքական փստարկների կերպարի փոփոխման գործում բազմաթիվ նրբություններ կան, որ Հայաստանը պետք է ուղղակի սովորի: Այս համոզմունքն այսօր հրավիրված ասուլիսում հայտներցին քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանն ու արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը: Վերջինս բաց նամակով դիմել է Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներին` Լեռնային Ղարաբաղի խնդրում քաղաքական դիրքորոշումներ ընդունելիս նկատի ունենալ  Ադրբեջանի Հանրապետության սահմանները ապօրինի և անհիմն լինելու փաստը:

“Լուրջ խնդիր կա, որը, կարծես, մեր դիվանագետների, Լեռնային Ղարաբաղի խնդիրներով զբաղվող պետական այրերի ուշադրությունից դուրս է մնացել, և մենք ուզում ենք, որ ուղղակի ուշադրություն գրավի, և ընդհանրապես այս խնդիրն օգտագործվի: Դա վերաբերում է Ադրբեջանական հանրապետության տարածքային ամբողջականությանը: Խնդիրն այն է, որ Ադրբեջանի Հանրապետությունը իրեն համարում է 1918 թվականին Թուրքիայի կողմից Գյանջա` Գանձակ քաղաքում հիմնված Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ժառանգորդը: Այդ հանրապետությոինը չի ճանաչվել ոչ մի մկիջազգային սուբյեկտի կողմից: Ուրեմն կարելի է ասել, որ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ցանկացած ներքին օգտագործման փաստաթուղթ, որտեղ նկարագրված են այդ պետության ենթադրյալ սահմանները, միջազգային իրավունքի նորմատիվային հատկանիշ չեն կարող ունենալ”,- նշեց  “Շուշի” բարեգործական հիմնադրամի նախագահ, արձակագիր, հրապարակախոս Բակուր Կարապետյանը:

Հրապարակախոսը համոզմունք հայտնեց, որ այս տեսակետը պետք է մշակել և ներկայացնել Հաագայի դատարանին: Այս հարցի կապակցությամբ  “Քաղաքական հետազոտությունների ակադեմիա” հասարակական կազմակերպության ղեկավար, քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը ընդգծեց խնդրի նրբությունը. “Այն ինչ արվում է բանակցային գործընթացում, շատ հաճախ կախված է լինում հանրության մեջ տիրապետող կարծիքից: Արևմուտքը ստիպված էր ճանաչել Ադրբեջանի Հանրապետության սահմանները` ինչ-որ քաղաքական նկատառումներից ելնելով: Դա ԽՍՀՄ-ի հնարավորինս անվտանգ և արագ լուծարման շահն էր, որով առաջնորդվելով, Արևմուտքը ճանաչեց Ադրբեջանական հանրապետությունը` Խորհրդային Ադրբեջանի սահմաններում”,- ասաց քաղաքագետը` հավելելով, որ դա եղել է քաղաքական վճիռ, բայց քաղաքականությունն ու իրավունքը անընդհատ գտնվում են երկխոսության մեջ, հաճախ` նաև կոնֆլիկտի մեջ, և սա այդ դեպքերից մեկն է:

 

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply