Փետրվարի 2-ից Հայաստանում կբացվի “Պուտին” ակումբը
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 19, 2012 15:31
Փետրվարի 2-ից Հայաստանում կբացվի “Պուտին” ակումբը:Այսօր այս մասին «Մեդիամաքս»-ին հայտնել են “ԱՊՀ երկրների երիտասարդական միություն” ՀԿ-ից:
“Ակումբի ստեղծման նպատակը հայ-ռուսական հարաբերությունների, ընդհանուր պատմության եւ հաղթանակների, ԵվրԱզԷՍ միության ստեղծման, ինչպես նաեւ երիտասարդ սերնդի դաստիրակության վերաբերյալ Ռուսաստանի նախագահի թեկնածու, վարչապետ Վլադիմիր Պուտինի գաղափարների ժողովրդականացումն է: Հայաստանցի երիտասարդներից ստացված առաջարկներից ելնելով` պարզ է դառնում, որ այն մեծ համակրանք ունի Վլադիմիր Պուտինի նկատմամբ, նախ եւ առաջ, այն պատճառով, որ նրան հաջողվել է ընդգծել կարեւորագույն առաջնահերթությունները եւ ճիշտ շեշտադրություն դնել երկու պետությունների միջեւ հարաբերություններում”,- հաղորդագրությունում մեջբերվում են “ԱՊՀ երկրների երիտասարդական միություն” ՀԿ նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի խոսքերը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ “Պուտին” ակումբը տեղակայվելու է Հայաստանում Ռուսական գրքերի տներում, իսկ հանրությունը հնարավորություն կունենա`
– օգտվել Վլադիմիր Պուտինի մասին պատմող գրականությունից;
– դիտել Վլադիմիր Պուտինի մասին վավերագրական ֆիլմեր;
– քննարկումներ անցկացնել Վլադիմիր Պուտինի գաղափարների, սկզբունքների եւ ծրագիրների շուրջ:
“Պուտին” ակումբը կունենա իր կայքը ռուսերեն եւ հայերեն լեզուներով, ինչպես նաեւ պարբերաբար բուկլետներ, բրոշյուրներ եւ ամսագրեր կտպագրի Վլադիմիր Պուտինի մասին:






Facebook
Tweet This
Email This Post
