Հնդկաստանը հայերի աչքերով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 19, 2012 15:21
| ՆՎԻՐՎՈՒՄ Է ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ՕՐՎԱ 63-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ
Վաղը` հունվարի 20-ին, ժամը 15:00-ին, <<Նարեկացի>> արվեստի միության ցուցասրահում կբացվի <<Հնդկաստանը հայերի աչքերով>> լուսանկարչական ցուցահանդեսը:
Ցուցահանդեսը նվիրվում է Հնդկաստանի Հանրապետության օրվա 63-րդ տարելիցին և նախաձեռնված է <<Հայ-հնդակական բարեկամություն>> hասարակական կազմակերպության և Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան կողմից:
Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կուղեկցվի պարային համարով` Վանդանայով, հնդիկ պարողներ Մարիա Վինսենտի, Պրավին Շանմուգամի, Սրինիվասան Գանեսանի և Աբինայա Մոնիկայի կատարմամբ:
Ներկայացվող ցուցադրանքում ընդգրկված են Ռուզաննա Աշուղյանի, Մարիամ Սուխուդյանի, Ֆելիքս Ղարիբյանի, Լիլիթ Վարդանյան, Լիլիթ Հարությունյանի, Էլլա Սարգսյանի, Արաքսյա Բեժանյանի, Պարույր Աբրահամյանի, Նելլի Մանուչարյանի, Ինգա Պետրոսյանի և Լիզ Չաթրի լուսանկարները:
Ցուցահանդեսի բացմումն իր ներկայությամբ կպատվի Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աչալ Կումար Մալհոթրան:
Ցուցահանդեսը բաց է մինչև հունվարի 22-ը: Մուտքն ազատ է:






Facebook
Tweet This
Email This Post
