Սերբիայում մանուշակագույն հորթ է ծնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2012 15:06

Սերբական Չաչակ քաղաքից ոչ հեռու լույս աշխարհ է եկել անսովոր գունավորմամբ հորթ, որի մորթը բաց մանուշակագույն հետքեր ունի:

Տերերն ասում են, որ հորթուկն առողջ է, իսկ անասնաբույժները նրա գույնը բացատրում են  ինչ-որ գենետիկ փոփոխությամբ:

Երբ հորթուկը ծնվել է, նրա անսովոր գույնն իսկույն աչք է ծակել: Սակայն ենթադրել են, որ առավոտյան, երբ մայրը նրան իր լեզվով լողացնի, հորթուկի «գույնը տեղը կգա»: Սակայն առավոտյան «լոգանքից»  հետո նրա գույնն ավելի պայծառացավ:  Տերերն ասում են, որ հորթուկը  դարձել է Milka շոկոլադի  գովազդի մանուշակագույն կովիկի  կենդանի մարմնացումը:

 

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply