Մերկ լուսանկարների համար դերասանուհուն արգելել են վերադառնալ Իրան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2012 14:50

Իրանցի կինոդերասանուհի Գոլշիֆտե Ֆարահանիին արգելել են վերադառնալ հայրենիք` ֆրանսիական   Madame Le Figaro ամսագրի համար մերկ լուսանկարվելու պատճառով: Դերասանուհին, որն այժմ բնակվում է Փարիզում,  մերկ է  լուսանկարվել` ի նշան բողոքի    կառավարության  կողմից իրանական կանանց  ներկայացվող բազմաթիվ արգելքների  դեմ:

Լուսանկարի հրապարակման հաջորդ օրը դերասանուհին Իրանի մշակույթի նախարարությունից ծանուցում է ստացել, որտեղ իրանական իշխանությունները հայտնում են, որ երկիրը նման դերասան-դերասանուհիների կարիքը չի զգում ու հավելել, որ  Ֆարահանին իր դերասանական ծառայությունները կարող է մեկ այլ տեղ առաջարկել: Ֆարահանին Madame Le Figaro-ի լուսանկարներից մեկն էլ   Facebook-ի իր էջում է տեղադրել, որից 15 ժամ անց ավելի քան 4 հազար մեկնաբանություններ են տեղադրվել, իսկ նկարն ավելի քան հազար մարդ  վերատպել է  իր տեսադարանում :

Մենկնաբանությունների մեծ մասն Իրանի ու Մերձավոր Արևելքի քաղաքացիներ են թողել, ընդ որում, ոմանք նրան գովում ու խրախուսում, իսկ ոմանք էլ` մեղադրում են  անվայել վարքագծի համար:

2008-ին  դերասանուհուն արգելել էին Իրանից դուրս գալ, երբ նա նկարահանվեց ամերիկացի ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Ստի համագումարը» ֆիլմում: Ինչպես այն ժամանակ գրել էր իրանական տեղեկատվական  IRNA գործակալությունը, դերասաններն անպայման պետք է պաշտոնական թույլտվություն ստանան օտար ֆիլմերում խաղալու համար: Մեկ տարի առաջ դերասանուհին լքեց Իրանը` ի նշան բողոքի կինոարտադրության վրա կիրառվող ճնշման դեմ:

 

Դիտվել է 1308 անգամ:
Print Friendly

Leave a Reply