ԵՄ-ն խոստանում է հուլիսից իրանական նավթի համար էմբարգո սահմանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2012 14:02

Այսօր ԵՄ դեսպանները հավաքվելու են Բրյուսելում ` իրանական նավթի համար էմբարգո սահմանելու համար:

ԵՄ-ն  Չինաստանից հետո  Իրանում արտահանվող նավթի  երկրորդ խոշորագույն սպառողն է,  ու այդ որոշումն ամենալուրջ հարվածը կլինի իրանական տնտեսությանը:

Իհարկե, Եվրոպայի համար էլ է դա շատ լուրջ որոշում: Սաուդյան Արաբիան խոստանում է  լրացնել նավթի պահանջարկը` մեկ բարելի դիմաց 100 դոլար պայմանով: Այնուամենայնիվ, մատակարարի փոխվելը միշտ էլ լրացուցիչ ծախսեր է ենթադրում, իսկ ԵՄ ճգնաժամի մեջ է: Ենթադրվում է, որ էմբարգոն կկիրառվի հուլիսից, իսկ մինչ այդ ԵՄ-ն  մեկ անգամ էլ կքննի իրավիճակն Իրանում: Մինչև հուլիս ամիսը նոր պայմանագրեր նավթի մատակարարման վերաբերյալ Թեհրանի հետ չեն կնքվի:

 

Դիտվել է 931 անգամ:
Print Friendly

Leave a Reply