Սամվել Ասլանյանի թիմը չի կորցրել հույսը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 19, 2012 14:37

Նովի Սադում անցկացվող հանդբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում C խմբում ընդգրկված Ռուսաստանի հավաքականը, որի կազմում հանդես է գալիս Սամվել Ասլանյանը, նախ, ոչ-ոքի խաղաց Հունգարիայի թիմի հետ` 31:31 (19:19), ապա պարտվեց աշխարհի և օլիմպիական խաղերի չեմպիոն Ֆրանսիայի ընտրանուն` 24:28 (11:16): Հաջորդ հանդիպումը Ռուսաստանի հավաքականը  կանցկացնի հունվարի 20-ին: Մրցակիցը Իսպանիայի թիմն է:

Ռուսաստանի հավաքականի  գլխավոր մարզիչ  Վլադիմիր Մաքսիմովը հայտնել է, որ խմբային մրցաշարում անորոշ վիճակ է, և բոլոր դեպքերւմ պետք է հաղթել վերջին խաղում: Այդ ժամանակ վճռորոշ կդառնան թիմերի միմյանց միջև անցկացրած հանդիպումների արդյունքները:

Իսպանիայի հավաքականն ունի 3 միավոր: 2-ական միավոր են վաստակել Ֆրանսիայի և Հունգարիայի ներկայացուցիչները: Աղյուսակը եզրափակում է Ռուսաստանի ընտրանին` 1 միավոր:

Դիտվել է 630 անգամ:
Print Friendly

Leave a Reply