ԱՄՆ-ն ազատվում է զինամթերքի աշխարհի ամենախոշոր պահեստից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2012 13:48

Յուտա նահանգում ոչնչացրել են  զինամթերքի աշխարհի ամենախոշոր պահեստը: «Մենք կարող ենք ազնվորեն ասել, որ քիմիական նյութերի ոչնչացումը, ուտիլիզացիան   Թուելում  աշխարհն ավելի անվտանգ է դարձնում», – ասել է օբյեկտի հրամանատար, գնդապետ Մարկ Պոմրոյը:

Թուելում   հալեցման վառարան են ուղարկել 23 արկ` առանց իպրիտային լցոնի, ապա 2267 կգ մաշկի վրա թարախային ներգործություն թողնող նյութ:  Ոչնչացման աշխատանքները կավարտվեն  ուրբաթ կամ էլ շաբաթ օրը: ԱՄՆ-ում երկրորդ աշխարհամարտի ժամանակներից մնացել է քիմիական  զենքի պաշարի 44%, որն անհրաժեշտ է ոչնչացնել  մինչև ապրիլի 29-ը, սակայն ԱՄՆ-ը դժվար կարողանա տեղավորվել նշված ժամկետների մեջ, քանի որ 2 այլ ` Կենտուկիի ու Կոլորադոյի  օբյեկտներում ոչնչացման աշխատանքները դեռևս չեն էլ սկսվել:

Աշխարհի 188 երկիր պայմանավորվել է քիմիական զենքի պաշարները ոչնչացնել մինչև ապրիլի 29-ը: Ամերիկյան բանակը տասնամյակներ  հավաքել  է այդ զինամթերքը` բաց երկնքի տակ և միայն 70-ականներին է դադարեցրել` շրջակա միջավայրին վնաս հասցնելու սպառնալիքի պատճառով:

Շատ տարիներ են պահանջվել, որպեսզի գտնվի այդ զինամթերքի ոչնչացման անվտանգ միջոց: Արևմտյան ԶԼՄ-ների տվյալներով, այդ նպատակի համար 16 տարի է պահանջվել և 3 մլրդ դոլար: ԱՄՆ-ում 9 նման պահեստ կա, որոնցից 7-ի պարունակությունը ոչնչացվել է: Ներկայումս 80-ականներին հայտարարագրված զինամթերքի ընդամենը 10%-ն է մնացել, որոնց ընդհանուր քաշը 31,5 հազար տ է: Ներկայումս ԱՄՆ-ում ոչնչացվել է 27 468 տ քիմիական նյութ:

 

Դիտվել է 1447 անգամ:
Print Friendly

Leave a Reply