«Բարսելոնայի» կամային հաղթանակը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 19, 2012 13:44

Իսպանիայի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի առաջին խաղում, որը կայացավ  Մադրիդում, «Բարսելոնան» կամային հաղթանակ տարավ Մադրիդի  «Ռեալի» նկատմամբ` 2:1: Արդեն հանդիպման 11-րդ րոպեին Ռոնալդուն դիպուկ հարվածով գրավեց «Բարսելոնայի» դարպասը: Ընդ որում, գնդակը սուրաց դարպասապահ Պինտոյի կողքով: Միայն ընդմիջումից հետո Պույոլը կարողացավ վերականգնել հաշվի հավասարակռությունը` 1:1: Իսկ 77-րդ րոպեին հանդիպմանը վերջակետ տվեց «Ռեալի» դարպասը գրաված Աբիդալը: Հունվարի 25-ին թիմերը կանցկացնեն պատասխան խաղը:

Հանդիպումից հետո «Ռեալի»  գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կատարվածի պատասխանատվությունն իր վրա է վրցրել և չի ցանկացել մեղադրել մադրիդյան ակումբի որևէ խաղացողի: Նա նաև նշելէ, ոչ թիմը դեռևս չի կորցրել հնարավորությունը հաջորդ փուլ դուրս գալու համար: «Այդ անելը դժվար կլինի, կարելի է ասել` շատ դժվար»,- եզրափակել է նա:

 

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply