Հոլիվուդում հաստատվել է «Օսկար» մրցանակ շների համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2012 13:21

Հոլիվուդում որոշել են կինոմրցանակ տալ շներին: «Ոսկեզօծ վզկապը»  կտրվի հայտնի Լեսսի շոտլանդական  կոլիի ժամանակակից փոխարինողին, ով ժյուրիին գերել էր իր խաղի վարպետությամբ:

Նախօրեին հրապարակվեցին նոր մրցանակի հավակնորդները: Հանդիսավոր արարաողությանը այդ հարգված դերը իր ուժերի չափով կատարեց Ուգգի անունով շունը` ռեժիսոր Միշել Հազանավիչուսի  ֆրանսիական աղմկահարույց «Արտիստ» ֆիլմից:  Շան հաչոցը մարդուն հասկանալի լեզվով թարգմանում էր դերասանուհի Պենելոպա  Էնն  Միլերը:

Կինոնկարում լավագույն չորքոտանու կերպարի հավակնորդներ էին Կոսմո անունով տերերը` «Սկսնակները» ֆիլմում կերպարանափոխված Արտուրի դերում, գրեյհաունդ Դենվերը (Սկելետոր«50/50»-ում), գաճաճ շպից Համմերը (Դոլչե «Երիտասարդ անչափահասը»-ում): Ուգգին երկու անգամ հավակնեց մրցանակի «Արտիստում»  Ջեկի դերի և և «Ջուր փղերին» կինոժապավենում Կվինիի դերի համար:

Մրցանակինախաձեռնողն է ինտերնետային  «Դոգ նյուս դեյլի» հրատարակությունը:  Նա խոստանում է իր ծրագրի ամբողջ հասույթը տրամադրի շների կացարաններին, որոնք գտնվում են Լոս Անջելեսում  և նրա արվարձաններում: «Ոսկեզօծ վզկապի»  հանձնումը կկայանա փետրվարի 13-ին, հաղորդում է   ИТАР-ТАСС-ը:

 

Դիտվել է 1022 անգամ:
Print Friendly

Leave a Reply