Երկու ավտոպատահար` Երևան-Մեղրի ճանապարհին.կան զոհեր
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | January 19, 2012 13:12
|
Հունվարի 18-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 248-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը` 1972 թ. ծնված Գևորգ Շադունցը, և ուղևորը` 1969 թ. ծնված Աշխեն Լևոնյանը, տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
|
|
Հունվարի 18-ին, ժամը 12.20-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 123-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21063» և «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «ՎԱԶ-21063»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
|






Facebook
Tweet This
Email This Post
