Վարորդը, կարգավարը և ոմն Միշա

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 19, 2012 13:07
Հունվարի 18-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, թմրամիջոց պահելու  և իրացնելու կասկածանքով, տաքսի ծառայություններից մեկին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 59-ամյա վարորդին և նույն տաքսի ծառայության 28-ամյա կարգավարին:
Ավտոմեքենայի փոխանցման տուփի լծակի տակ հայտնաբերվել է թղթե փաթեթ` կանեփանման զանգվածով, իսկ վարորդի բաճկոնի գրպանում` թղթե 2 փաթեթ` 5,5 և 5,4 գրամ համանման զանգվածով:
Կարգավարի բաճկոնի գրպանից և գուլպայի միջից նույնպես թղթե փաթեթներ են հայտնաբերվել, համապատասխանաբար` 5,1, 1,7 և 3,6 գրամ կանեփանման զանգվածով:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վարորդը փաթեթները 10.000 դրամով ձեռք է բերել կարգավարից, իսկ վերջինս էլ` ոմն Միշայից:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Միշայի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 743 անգամ:
Print Friendly

Leave a Reply