Հայաստանում շտապ օգնության ծառայությունների հասանելիության բարելավմանն ուղղված պայմանագիր է ստորագրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 19, 2012 12:13
Հունվարի 19-ին Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջաթինդեր Չիման և Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը երկամյա դրամաշնորհային պայմանագիր ստորագրեցին Հայաստանում շտապ օգնության ծառայությունների հասանելիության բարելավման շուրջ: Արարողությանը ներկա էին նաև ՀՀ Կառավարության և ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներ:
Երկամյա դրամաշնորհը 2010թ օգոստոսին ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ Կառավարության միջև ստորագրված առողջապահական և սոցիալական բարեփոխումների շուրջ օժանդակության համաձայնագրի մասն է հանդիսանում:
<<Շտապ օգնության ծառայությունների հասանելիության բարելավման>> դրամաշնորհային ծրագրի նպատակներն են.
- Բարելավել շտապ օգնության ծառայությունների վերաբերյալ հանրային իրազեկումը տեղական ԶԼՄ-ների, հասարակական կազմակերպություների և մասնագիտական ասոցիացիաների միջոցով:
- Բարելավել շտապ օգնության ծառայությունների վերահսկմանն ու Հայաստանի հանրային առողջապահության վրա շտապ օգնության ծառայությունների բարեփոխումների ընդհանուր ազդեցության գնահատմանն ուղղված` Առողջապահոության նախարարության կարողությունները:
- Տեխնիկական փորձագիտություն տրամադրել Առողջապահության նախարարությանը` միջազգային ստանդարտներին համապատասխան Հայաստանի շտապ օգնության ծառայությունների հետագա զարգացման ռազմավարության մշակման համար:
- Օժանդակել Առողջապահության նախարարության աշխատակազմի շարունակական մասնագիտական զարգացմանը` Հայաստանի շտապ օգնության ծառայությունների շարունակական կայունությունն ապահովելու նպատակով:






Facebook
Tweet This
Email This Post
