Մեքենան ընկել է ձորը, 2 մարդ մահացել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 19, 2012 12:07

Հունվարի 18-ին`ժամը 23.58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Գորիս-Քարահունջ ավտոճանապարհի 9-րդ կմ-ում ավտոմեքենա է ընկել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2106» մակնիշի 08 TT 944 պետհամարանիշի  ավտոմեքենան (վարորդ`1972 թվականին Գևորգ Շատունց) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի մասից և շրջվել ձորը:

Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել ավտոմեքենայի վարորդ Գ.Շատունցի, ուղևոր`1969 թվականին ծնված Աշխեն Ղազարյանի  դիերը և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով` ուղևոր,1992 թվականին ծնված Արամ Գրիգորյանին, որոնց շտապօգնության մեքենաներով տեղափոխել են Գորիս քաղաքի հիվանդանոց:

Ա.Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր:

 

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply