Թունավորում քացախաթթվից և դեղորայքից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 19, 2012 11:00
Հունվարի 18-ին`ժամը 13.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ քացախաթթվից թունավորումով Երևան քաղաքի «Սբ.Գր.Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Մոլդովական փողոցի թիվ 32/4 շենքի բնակիչ,1981 թվականին ծնված Վահան Ասլիկյանը:
Նույն օրը`ժամը 13.51-ին տեղեկատվություն է ստացվել, որ դեղորայքային թունավորումով Երևան քաղաքի «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել Զավարյան փողոցի թիվ 8 շենքի 3ա բնակարանի բնակիչ,1973 թվականին ծնված Արփինե Հարությունյանը:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:






Facebook
Tweet This
Email This Post
