Ավտովթար Երեվան-Գյումրի ճանապարհին, 2 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 19, 2012 10:44

Հունվարի 19-ին, ժամը 07.59-ին Արագածոտնից տեղեկություն է ստացվել, որ Երեվան-Գյումրի ավտոճանապարհի 69-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրասպորտային պատահար: Դեռեվս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ»  մակնիշի 24 ՏՕ 097 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ 1987թ. ծնված Դավիթ Պետրոսյան) դուրս է եկել ավտոճանապարհի երթեվեկելի մասից և  շրջվել:

Պատահարի հետևանքով վարորդ Դ.Պետրոսյանը եվ ուղևոր, 1982թ. ծնված Վահագն Պետրոսյանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխել են Թալին քաղաքի հիվանդանոց: Տուժածների առողջական վիճակը բժիշկների գնահատել են բավարար:

 

Դիտվել է 650 անգամ:
Print Friendly

Leave a Reply