Թոնի Բլերի խորհրդականը հաստատել է Ռուսատանի դեմ լրտեսության փաստը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2012 9:59

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլերի նախկին խորհրդական Ջոնաթան Պաուելը խոստովանել է, որ գաղտնի ծառայության աշխատակիցները  5 տարի առաջ Ռուսաստանի դեմ լրտեսության նպատակով կիրառել են հատուկ սարքավորում,  որը քողարկված է եղել քարի մեջ:

2006-ին ռուսական մի  հեռուստահաղորդման ժամանակ պատմել են, որ ապացույցներ ունեն այն մասին, որ բրիտանացի 4 լրտես քարի մեջ քողարկված հաղորդիչը կիրառել  են մոսկովյան այգում` ռուսական կողմի գործակալների հետ կապ հաստատելու համար:

Այն ժամանակ բրիտանական ՆԳՆ արտահայտել էր «մտահոգություն ու զարմանք» առաջ քաշված մեղադրանքի կապակցությամբ:

Ջոնաթան Պաուելի խոսքով, այդ դեպքն  իրական է:

 

Դիտվել է 899 անգամ:
Print Friendly

Leave a Reply