Եգիպտական միջուկային ռեակտորից ռադիոակտիվ նյութեր են գողացվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2012 9:29

«Ալ-Ահրամ» թերթի հայտարարության համաձայն,  Դաբահ քաղաքի  շրջանում գտնվող  միջուկային ռեակտորից գողացվել է չհրկիզվող պահարանը` ռադիոակտիվ նյութերով: Մեկն էլ բացել են ու պարունակության մի մասը տարել: Վտանգավոր նյութերի որոնման աշխատանքներում ներգրավվել են անվտանգության ծառայության ուժերը:

Անցյալ շաբաթ կիսակառույց կայանի մոտ ցույց էր. տեղաբնակները պահանջում էին կայանը մեկ այլ վայր տեղափոխել: Դեռևս 2007-ին Մուբարաքը հայտարարել էր Եգիպտոսում ԱԷԿ ստեղծելու պլանների մասին, իսկ 2010-ին հայտարարվել էր  մրցույթ`դրա շինարարության համար: Եգիպտոսում արդեն գործում են երկու լաբորատոր միջուկային ռեակտրոներ, որոնք նախատեսված են իզոտոպներ ստանալու համար: Իզոտոպներն օգտագործվում են ինչպես բժշկության, այնպես էլ` արդյունաբերության մեջ:


Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply