Հայաստանում կհիմնվի ԱԳՆ դիվանագիտական դպրոց

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2009 18:08

Այսօր տեղի ունեցած ՀՀ կառավարության նիստում որոշվել է հիմնադրել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոց» ՊՈԱԿ-ը։

Սահմանվել են դպրոցի գործունեության առարկան եւ նպատակները՝ դիվանագետների, պետական մարմինների արտաքին կապերի համար պատասխանատու ստորաբաժանումների աշխատակիցների վերապատրաստումը, դիվանագիտական կադրերի պատրաստումը՝ բարձրագույն կրթություն ունեցող ՀՀ քաղաքացիներին լրացուցիչ կրթություն տրամադրելու միջոցով, միջազգային գիտակրթական համագործակցությանը մասնակցելը եւ այլն։

Ինչպես նշել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, դիվանագետների պատրաստման ու վերապատրաստման այս դպրոցը սկզբնական շրջանում  կգործի ՀՀ Արտգործնախարարության շենքում:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կենսաթոշակային բարեփոխման լուսաբանման, հանրային իրազեկման եւ քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթացի ծրագրին եւ միջոցառումների ժամանակացույցին։ Որոշումը հնարավորություն կտա ապահովել բարեփոխման լուսաբանման, հանրային իրազեկման եւ քաղաքացիական հասարակության մասնակցության գործընթացի համակարգված ընթացքը։

Տիգրան Սարգսյանը, կարեւորելով մեր երկրում սկսվող կենսաթոշակային բարեփոխումը, խնդրո առարկայի վրա է հրավիրել կառավարության բոլոր անդամների ուշադրությունը եւ հորդորել նպաստել գործընթացի ծավալմանը։ Նա հայտնել է, որ առաջիկայում կառավարության քննարկմանն են ներկայացվելու բարեփոխման օրենքների նախագծերը։

Դիտվել է 1667 անգամ:
Print Friendly

Leave a Reply