Իտալացիները համացանցում ծաղրում են C.Concordia-յի նավապետին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2012 8:57

Իտալիայի զայրացած բնակիչները  Ֆրանչեսկո Սկետինոյի (որին կնքել են «երկրի գլխավոր խայտառակություն» անվամբ) պատկերով կոլլաժներ են տեղադրում համացանցում: Ֆեյսբուքում մի խումբ կոչ է անում.«Վիրավորական կոլաժներ ստեղծեք  կապիտան Սկետինոյի պատկերով, օգնեք ազգին: Շնորհակալություն»:

Կապիտանին տնային կալանքով ազատելու որոշումը զայրացրել է Իտալիայի երիտասարդությանը: Նրանք իրենց միջոցն են գտել արտահայտելու Սկետինոյի վարքագծի հանդեպ տարակուսանքը: Իտալացիները վրեժխնդրության կոլաժներ են ստեղծում: «Սա մեր երկրի խայտառակությունն է, ինչի հետևանքով մարդիկ են զոհվել: Նավապետը պետք է պատասխանատվություն կրի անձնակազմի համար, ոչ թե ողբերգության վայրից չքվի»,- գրում են նկարների տակ:

Բացի այդ,  երիտասարդներն  որոշել են Ինտերնետում յուրօրինակ ցույց անել, որոնք կնպաստեն նավապետին շուտափույթ մեղավոր ճանաչելուն. «Մենք արդարության կողմն ենք: Այդ մարդը պետք է պատասխան տա իր արարքի համար»:

Գրոսետո քաղաքի դատավորը որոշել է 52-ամյա Սկետինոյին տնային կալանքի տակ պահել` մինչ կավարտվեն նախնական դատալսումները: Նա մեղադրվում է չկանխամտածված սպանության,  հանցավոր անփութության ու նավից փախուստի դիմելու մեջ: Սկետինոյի ու ափային պաշտպանության պետի հետ խոսակցությունը ապացուցում է, որ  նավապետը առաջիններից է եղել, որ լքել է նավը` չսպասելով ուղևորների տարհանմանը:

Դիտվել է 1121 անգամ:
Print Friendly

Leave a Reply