Թուրքիան լեզբուհու միջոցով փորձել է տապալել ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձևը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 23, 2009 17:20

Սիբել ԷդմոնդսԱզգությամբ թուրք Սիբել Էդմոնդսը, ով Ամերիկյան գաղտնի ծառայությունների համակարգում մոտ մեկ տասնամյակ աշխատել է թուրքերենի թարգմանիչ, նոր բացահայտումներ է արել Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ամերիկյան ճանաչումն ապահովող բանաձևի տապալման կապակցությամբ:

Ջան Շակովսկի

ԱՄՆ կոնգրեսական Ջան Շակովսկի

Ըստ Էդմոնդսի` Թուրքիայի գաղտնի հետախուզությունը վարձել է մի լեզբուհու`հանձնարարելով միասեռական հարաբերություններ հաստատել ԱՄՆ կին կոնգրեսական Ջան Շակովսկու հետ. թուրքական ծառայություններին ավելի վաղ հայտնի են եղել կոնգրեսականի սեռական հակումները:

Էդմոնդսը պատմել է, որ թուրք գործակալը որոշ ժամանակ ապրել է այդ կոնգրեսականի հետ առանձին տան մեջ, որտեղ տեղադրված են եղել թուրքական ծառայությունների գաղտնալսող սարքեր: Այնուհետև թուրքական ծառայություններն այդ նկարահանումների միջոցով սպառնացել են կոնգրեսականին ցուցադրել այդ երիզները, եթե նա չընդդիմանա Կոնգրեսում հայկական բանաձևի ընդունմանը։

Սիբել Էդմոնդսը նաև բացահայտել է, որ Թուրքիան սերտ կապեր է հաստատել դեմոկրատ կոնգրեսական Դենիս Հասթերթի հետ, ով մեծ քանակության գումարի դիմաց ետ էր վերցրել իր ստորագրությունը` Հայոց ցեղասպանությունը ճանաչող կոնգրեսական բանաձևից:

Աղբյուրը՝ թուրքական լրատվամիջոցներ ( Milliyet, Anatollu )

Դիտվել է 1023 անգամ:
Print Friendly

Leave a Reply