Իտալիայի հյուսիս-արևմուտքում գազատար է պայթել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 19, 2012 0:43

Հունվարի 18 –ին  Իտալիայի հյուսիս-արևմուտքում`  տոսկանական Տրեզենա գյուղից ոչ հեռու,  պայթել է գազատարը: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, պայթյունի տեղում առաջացել է 20 մետրանոց փոս և բռնկվել է ուժեղ հրդեհ:

Գործակալության տվյալների համաձայն, ամենաքիչը երկու մարդ, գազատարի սպասարկող բանվորներից, ստացել են լուրջ վնասվածքներ:

Իտալական ԶԼՄ-ները, որոնց տվյալները նույնպես մեջ է բերում AFP-ը, հաղորդում են, որ տուժել են հինգից տասը մարդ:

Տեղեկատվական գործակալությունները գրում են, որ դեպքի վայրում կրակը հասնում էր  200 մետրի, ինչի հետևանքով  այրվել են մոտակա մի քանի տներ:

Հաղորդվում է նաև, որ վթարը տեղի է ունեցել   գազատարի տեխնիկական սպասարկման պլանային աշխատանքների ժամանակ:

 

Դիտվել է 830 անգամ:
Print Friendly

Leave a Reply