Չինաստանում 5,63 միլիոն բնակիչ տուժել Է հեղեղումներից, 3,36 միլիոնը՝ երաշտից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 10, 2009 15:20

jrhexexԱպրիլի սկզբից ի վեր, երբ սկսել Է հեղեղների սեզոնը, Չինաստանում տնտեսական վնասը հասել Է 2,04 միլիարդ յուանի (299 միլիոն դոլարի), 5,63 միլիոն բնակիչ տուժել Է:

Հեղեղումներն ընդգրկել են Չինաստանի 16 տարածաշրջաններ, ներառյալ` Ցզյանսիի, Հուբեյի, Հունանի, Գուանդունի, Գուանսիի նահանգները: Ապրիլից սկսած Չինաստանի հարավում տեղացած սաստիկ անձրևներից ու հեղեղից տուժել են 5,63 միլիոն բնակիչ եւ 455 հազար հեկտար գյուղատնտեսական հանդակ: 41 մարդ զոհվել Է, 8-ն անհայտ կորել Է, փլվել Է 6.500 բնակելի տուն:

Դրա հետ մեկտեղ, երկրի որոշ շրջաններում սաստիկ երաշտ Է: Մայիսի վերջին միայն Հեյլունցզյանի նահանգում և Ներքին Մոնղոլիայի Ինքնավար շրջանում երաշտից տուժել է ընդհանուր հողատարածքի 76 տոկոսը: Երաշտից տուժել Է 7,9 միլիոն հա վարելահանդակներ: Խմելու ջրի պակասից տուժում Է 3,36 միլիոն մարդ եւ 4,65 միլիոն գլուխ անասուն:

Դիտվել է 1847 անգամ:
Print Friendly

Leave a Reply