Անժելա Սարգսյանի «տղամարդու» գործով դատավարությունը կսկսվի հունվարի 24-ին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 18, 2012 23:26

«Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»` Կարեն Արայանի գործով դատավարությունը կսկսվի հունվարի 24-ին, Կենտրոն, Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Դատավորը Մխիթար Պապոյանն է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կարեն Արայանը համացանցում տեղադրել էր իր նախկին ընկերուհու` Անժելա Սարգսյանի պոռնկագրական բնույթի լուսանկարները:

2011 թվականի հոկտեմբերի 5-ին Կարեն Արայանը ձերբակալվել է, նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) եւ 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով: Հոկտեմբերի 7-ին Երեւանի Կենտրոն-Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը, իսկ դեկտեմբերի 5-ին երկու ամսով երկարացվել է կալանքի որոշումը:

Նշենք, որ սեպտեմբերի 17-ին, ՀՀ մշակույթի նախարարության «մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետների տված եզրակացության համաձայն համացանցում հայտնված լուսանկարները պոռնկագրական բնույթի են: Ըստ մամուլի հրապարակումների` լուսանկարները համացանցում տարածել էր նրա նախկին ընկերը` ոմն Կարեն Արայանը: Անժելա Սարգսյանը նկարահանվում էր «Արմենիա» հեռուստաընկերության «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալում: Լուսանկարները ինտերնետում հայտնվելուց հետո, նրա խաղընկերուհիները հրաժարվել էին նկարահանվել Անժելայի հետ:

 

Լուրեր Հայաստանից – NEWS.am

Դիտվել է 1080 անգամ:
Print Friendly

Leave a Reply