Ձերբակալվել է փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 18, 2012 20:06

2011թ. դեկտեմբերի 30-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հայկ Մովսեսի Խաչատրյանի մահվան փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում   հարուցված քրեական գործով  18.01.2012թ.  որպես կասկածյալ  ձերբակալվել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքի պետ, բ/ծ փոխգնդապետ Մինաս Սերգեյի Մկրտչյանը` ՀՀ քր. օր-ի 376 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը պատճառել է էական վնաս):

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

ՊՆ քննչական ծառայություն

 

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply