“Տիտանիկի” փրկված ուղևորուհու թոռն էլ վթարված “Կոստա Կոնկորդիայի” փրկվածներից է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2012 19:20


Փաստորեն, պատմությունը կրկնվում է:”Տիտանիկի”  աղետից փրկված ուղևորուհու թոռն էլ հայտնվել է վթարված “Կոստա Կոնկորդիայի” փրկվածների թվում: Վալենտինա Կապուանոն 1912-ին վթարված “Տիտանիկի” ուղևորուհու թոռը պատմում է, որ իր տատիկը եղբոր հետ 100 տարի առաջ փորձել են Ամերիկա հասնել, որպեսզի նոր կյանք սկսեն: Տատիկին հաջողվել է փրկվել, սակայն նրա եղբայրը զոհվել է .”Կարծես ինձ վիճակված էր վերապրել տատիկիս պատմությունը: Դա սարսափելի էր. մինչև հիմա դող է մեջս”, ասում է Կապուանոն: “Կոստա Կոնկորդիայի” վթարը արդեն շատ է համեմատվել “Տիտանիկի” վթարի հետ: Բրիտանական շոգենավն առաջին ու վերջին անգամ ուղևորություն է  կատարել` նավում 2224 մարդ: Սառցալեռան հետ բախումից  հետո հնարավոր է եղել փրկել ընդամենը 711 մարդու: “Կոստա Կոնկորդիայի” զոհերի թիվը 39-ն է, 11 մարդ զոհվել է, 28-ը համարվում են անհետ կորած: Շոգենավում 4200 մարդ է եղել: Նավապետ Ֆրանչեսկո Սկետինոն այժմ տնային կալանքի տակ է`  չկանխամտածված սպանության մեղադրանքով: Մի վարկածի համաձայն, Սկետինոն խութի է բախվել, քանի որ որոշել էր Ջիլյո կղզում գտնվող իր ընկերոջը ողջունել: Ինքը` կապիտանը հայտարարել է, որ  երթուղուց  չի շեղվել, իսկ ստորջրյա ժայռերը քարտեզում նշված չեն եղել:

 

Դիտվել է 1378 անգամ:
Print Friendly

Leave a Reply