Հրթիռակոծվել է Իրաքում Թուրքիայի դեսպանատունը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2012 18:27

Բաղդադում Թուրքիայի դեսպանատան վրա հրթիռակոծել են: Անհայտ մարդիկ 3 հրթիռ են արձակել իրաքի մայրաքաղաքում Թուրքիայի դեսպանատան վրա: Հրթիռներից մեկը կպել է դեսպանատանը շրջապատող  պատին:

 

Նախնական տեղեկություններով  տուժածներ և զոհվածներ չկան: Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը, փնտրում են հարձակվողներին: Իսկ  CNN Turk հեռուստաալիքը հաղորդում է , որ  հրթիռակոծումը կարող է վերջերս Թուրքիայի և Իրաքի միջև ծագած լարվածության հետևանք լինի:

Իրաքի վարչապետ Նուլի ալ-Մալաքին ավելի վաղ Անկարայից պահանջել էր չխառնվել Իրաքի ներքին գործերին, և   նշել էր, որ Թորքիայի քաղաքականությունը կարող է հանգեցնել տարածաշրջանում քաղաքացիական պատերազմի:

Թուրքական կողմը հերքել է նմանատիպ մեղադրանքները: Անկարայի ներկայացուցիչները անմիջապես հայտարարեցին , որ  եթե Նուլի ալ-Մալաքին իր խոսքերը ետ չվերցնի , ապա Թուրքիան ստիպված կլինի խոստովանել ,որ ,-“նա այն մարդը չէ, ով պետք է Իրաքին”:

 


Դիտվել է 1132 անգամ:
Print Friendly

Leave a Reply