911. ամենադժվար պահին մենք ձեր կողքին ենք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2012 17:22

Հունվարի 18-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում զանգվածային լրատվության միջոցներին ներկայացվեցին Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման կենտրոնն ու նոր հիմնված «911» ծառայությունը։

2011 թ. սեպտեմբեր ամսից Արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնում հիմնվեց նոր «911» ծառայություն: Իրականացված մի շարք բարեփոխումների շնորհիվ զգալի բարձրացվեց բնակչության պաշտպանվածության աստիճանը տարաբնույթ արտակարգ իրավիճակներում, բարելավվեցին ծառայության պայմանները: Մասնավորապես` կատարված կառուցվածքային փոփոխությունների և տեխնիկական ու տեխնոլոգիական ժամանակակից միջոցների ներդրման շնորհիվ մոտ 4 անգամ աճեց ահազանգերի սպասարկման գործընթացների արդյունավետությունը. կրկնապատկվեց հերթափոխ ներգրավվող անձնակազմի թվաքանակը, նախկինում գործող 6-ի փոխարեն, այսօր գործում է 10` «911» օպերատիվ հեռախոսահամար: Էապես բարելավվեց ծառայության տեխնիկական, տեխնոլոգիական և ծրագրային հագեցվածությունը. ներդրվեցին տեղորոշման, ահազանգերի գրանցման և սպասարկման, ինչպես նաև տեղեկատվության կառավարման և  ժամանակակից եղանակներով արտացոլման ծրագրային փաթեթներ:

Այսօր ծառայությունը միջազգային չափանիշներին համապատասխան շուրջօրյա սպասարկում է արտակարգ իրավիճակների և սոցիալ-կենցաղային բնույթի ահազանգերը, կազմակերպում է ուժերի և միջոցների օպերատիվ ու ստեղծված իրավիճակին համարժեք արձագանքում, ապահովում է շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների իրազեկումն ու ազդարարումն արտակարգ իրավիճակների, դեպքերի, պատահարների առաջացման դեպքում, ինչպես նաև կազմակերպում է ԱԻ վայրում ներգրավված ուժերի և միջոցների փոխհամագործակցությունը հետևանքների վերացման գործում:

 

 

Դիտվել է 764 անգամ:
Print Friendly

Leave a Reply