Տղամարդը ընկել է 6-րդ հարկից,պառկած է մնացել սառնամանիքում, բայց գիտակցությունը չի կորցրել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2012 15:19

Տոմսկի փրկարարները գիշերը քաղաքի կենտրոնի  խանութներից մեկի  ծածկի վրայից վերցրին մի տղամարդու, ով ընկել էր 6-րդ հարկի պատուհանից:

Ինչպես «Интерфакс» -ին հայտնել են  տեղական  Արտակարգ իրավիճակների վարչության մամլո գրասենյակից, որպեսզի տուժածին  իջեցնեն գետնին և հանձնեն շտապ օգնության բժիշկներին, փրկարարները օգտագործել են լեռնագնացների սարքավորումներ:

Ականատեսները հաղորդում են, որ մինչ դեպքի վայր կգային փրկարարները, տղամարդը կես ժամ պառկած է մնացել 30 աստիճան սառնամանիքում `թեթև հագուստով: Իսկ շտապ օգնության գալու պահին 1967թ. ծնված տուժածի գիտակցությունը տեղն է եղել:

Հիվանդանոցի բժիշկները, ուր տեղափոխել են տղամարդուն, տեղեկացրել են, որ նրա վիճակը ծանր է և ներկա պահին գտնվում է վերակենդանացման բաժնում:

 

Դիտվել է 882 անգամ:
Print Friendly

Leave a Reply