Եռակողմ հուշագիր՝ կրթության որակի ու համապատասխան աշխատատեղերի ապահովման շուրջ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2009 15:42

ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի գործատուների հանարապետական միության նախագահ Արսեն Ղազարյանն ու ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարտին Սարգսյանն այսօր փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին:

«Մեր նպատակն է` միջին մասնագիտական ոլորտում մշակել այնպիսի ծրագիր, որը հնարավորություն կտա նոր տեխնոլոգիաների  ու բարձրակարգ մասնագետների շնորհիվ ապահովել աշխատաշուկայի պահանջներին համապատասխան  որակ»,-ասաց ԿԳ Նախարար Արմեն Աշոտյանը:

Արսեն Ղազարյանն էլ ասաց, որ հուշագիրը հնարավորություն կտա մեծ թվով գործազուրկ շրջանավարտներին պարապ չնստել, իսկ հուշագիր ստորագրողների հետագա աշխատանքը փաստաթղթի շնորհիվ կդրվի իրավական հիմքի վրա, ու կխստացնի կառույցների աշխատանքային պարտավորությունները:

Դիտվել է 1606 անգամ:
Print Friendly

Leave a Reply