Դինքը “հանդերձյալ կյանքից էլ՚”կարող է օգնել իր ազգին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 18, 2012 15:08

Հրանտ Դինքի դատավարությունը պետք է կապել հայ-թուրքական հարաբերությունների հետ: Հրանտ Դինքի դատավարության առումով Հայաստանը ևս մեկ անգամ պետք է հնարավոր բոլոր միջազգային հարթակներում` նույն Եվրոպայի Խորհրդի հարթակում, առաջ տանի այն գիծը, որ Թուրքիան իրավական, արդար երկիր չէ, դեռ ճնշում է իր ազգային փոքրամասնություններին, մասնավորապես` հայերին, որ ցեղասպանության գիծը դեռևս շարունակվում է: Այսօր   լրագրողների հետ հանդիպման ժամանակ թուրքագետ Արտակ Շաքարյանը խորհուրդ տվեց Հրանտ Դինքի դատավարության գործը կապել հայ-թուրքական հարաբերություններին:

“ Հրանտ Դինքը սպանվեց ոչ միայն արդար, ազնիվ լրագրող լինելու համար, այլև ընտրվեց, որպես թիրախ, հայ լինելու համար: Ընտրվեց, որպես թիրախ, ցեղասպանության մասին համարձակ խոսքեր արտահայտելու համար: Ուստի մենք տեսնում ենք, որ միջազգային կազմակերպություններն էլ դատապարտում են Թուրքիային նման որոշում ընդունելու համար, մենք պետք է ավելի ուժգնացնենք շեշտադրումները և ևս մեկ անգամ ցույց տանք, որ Թուրքիան արդար ու իրավական երկիր չէ, և հատկապես այստեղ շեշտադրումը պետք է լիներ այն ուղղությամբ, որ Թուրքիան ասում է` “եկե’ք քննարկենք հայոց ցեղասպանությունը, եկե’ք անկախ հանձնաժողով ստեղծենք, որտեղ թուրք պատմաբանները հայ պատմաբանների հետ կքննարկեն հայոց ցեղասպանությունը, մենք հենց Հրանտ Դինքի գործի հիման վրա պետք է ցույց տանք, որ ոչ մի թուրք խելամիտ պատմաբան, ով անհանգստանում է իր կյանքի համար, չի կարող խիզախել, և նույնիսկ ցեղասպանության եղելության մեջ համոզված լինելուց հետո բարձրաձայնել, որ, այո’, տեղի է ունեցել ցեղասպանություն: Որովհետև նա իր կյանքի հանդեպ վստահություն չի ունենա”,- ասաց Արտակ Շաքարյանը:

Թուրքագետը նշեց, որ այս ձևով հայկական կողմը պետք է միջազգային հանրությանը ցույց տա, որ Թուրքիայի բարձրաձայնած հանձնաժողովը պարզապես միֆ է` թուրքական խաբկանք, և որ թուրքերը դեռ իրենք պատրաստ չեն ազնիվ կերպով մտնել այդ հանձնաժողովի կազմ, որպես ազնիվ գիտնականներ:

 

Դիտվել է 753 անգամ:
Print Friendly

Leave a Reply