Էլվիս,Հիսուս,Աղ ու Պղպեղ,Լենոնի կատուները

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | January 18, 2012 14:11

Ինչ ընդհանուր բան կա Էլվիսի և Հիսուսի միջև: Այդպես էին  անվանում Ջոն Լենոնի կատուներին: Քչերը գիտեն, որ նախկին”բիտլ”-ի գլխավոր թուլությունը մարդու չորքոտանի բարեկամներն էին: Երաժիշտը կատու էր պահում մանկուց մինչև իր կյանքի վերջին տարիները, գրում է ամերիկյան  Mental Flossպորտալը:

Էլվիս

Այսպես էր փոքրիկ Ջոնը անվանում իր առաջին  կենդանուն: Նա և իր մայրը `Ջուլիան  գժվում էին Էլվիս Պրեսլիի համար, այդ պատճառով առաջին կատվի ձագի անունը ակնհայտ էր: Սակայն շուտով պարզվեց,որ Լենոնի չորքոտանի ընկերը աղջիկ է: Բայց դա առիթ չէր կատվի անունը փոխելու համար:

Տիչն ու Սեմը

Ջոնը ծնվել և մեծացել է Լիվերպուլում: Բացի Էլիվիսից նա ուներ ևս երկու կատու, որոնց  անուններն էին Տիչն ու Սեմ:  Նրանք սատկեցին ,երբ տղան  սովորում էր  գեղարվեստ դպրոցում (1957 -1960 թթ.):

Տիմ

Այսպւիսի անուն էր Լենոնը տվել ձմռանը ձյան մեջ փողոցից գտած անօթևան կատվին: Միմի մորաքույրը թույլ էր տվել տղային կատվին պահել տանը և Լենոնը նրա անունը Տիմ դրեց`ի պատիվ իր նախկին սիրելիների, միացնելով Տիչ և Սեմ:   Տիմը երաժշտի սիրելի կատուն էր: Շրջելով աշխարհով “բիտլը” հաճախ էր զանգում տուն ,իմանալու համար կատվի որպիսությունը: Տիմը ապրեց մինչև Լենոնի 20 ամյակը:

Սալլի

Սալլին առաջին շունն  էր, որ Լենոնը որոշեց պահել: Նա սատկեց,երբ տղան պատանի էր:Երտասարդը  չէր սփոփվում: Նրա ազգականները ասում էին , որ  ապագա երաժիշտը առաջին անգամ լաց եղավ: Հետագայում Լենոնը իր առաջին կնոջը քոթոթ նվիրեց ` Բերնար անունով: Դրանից հետո Լենոնը այլևս շաուն չի պահել:

 

Հիսուս

Երբ  The Beatles  գտնվում էին փառքի գագաթին ,Ջոն Լենոնը  կատու վերցրեց Հիսուս անունով: Երաժիշտի կենսագրերը  կարծում են , որ դա  1966թ գրված հայտնի հոդվածի սարկազմով  յուրօրինակ  պատասխան էր, որտեղ գրված էր թե    The Beatles  Քրիստոսից ավելի հայտնի են : Երևի  դա կատակ էր:

 

Աղ և պղպեղ

70-ականների վերջին , երբ Լենոնը ամուսնացած էր Յոկո Օնոյի հետ, նրանք վերցրին երկու կատու`սև ու սպիտակ: Իրեն բնորոշ  հումորով , երգիչը նրանց անվանեց  Աղ ու Պղպեղ:

Էլիս

Սա ռուսական սպիտակ կատու էր, որի համար Լենոնի ուշքը գնում էր: Մի անգամ նա  Դակոտեում դուրս թռավ երաժշտի պատուհանից  և ջարդուփշուր եղավ:  Այդ ամենը կատարվեց Լենոնի որդու`  Շոնի  և Օնոյի  աչքի առաջ:  Տղան պատմում է, որ ինքը առաջին անգամ տեսավ , թե հայրը ինչպես է լաց լինում:

 

Դիտվել է 3305 անգամ:
Print Friendly

Leave a Reply