Հույսեր են փայփայում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | January 18, 2012 13:35
Հայաստանի մարզիկները սկսել են նախապատրաստվել նոր մրցաշրջանի կարևոր ստուգատեսներին: Տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ նպատակ ունեն հաջողության հասնել տարվա առաջին կիսամյակում կայանալիք օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշարերում:
,, Լոնդոն -2012 ,, -ին մասնակցելու հույս են փայփայում նաև նետաձիգները: Նրանք պարապում են ԲԿՄԱ –ի մարզահամալիրում: Ավագ մարզիչ Բորիս Վասիլյանը կարևորում է Ամստերդամում մայիսի 21-26-ը կայանալիք Եվրոպայի առաջնությունը: Իրենց դիպուկությունը կորոշեն հին աշխարհամասի բոլոր ուժեղագույնները,որոնցից 21-ն արդեն նվաճել է խաղեր մեկնելու իրավունք,իսկ ուղեգիր կստանան առաջին եռյակում տեղ գտնողները: Հնարավոր է 25 լավագույնների շարքում հայտնվող երեք մարզիկներ, եթե նույնիսկ վերջին երեք տեղերը զբաղեցնեն,նույնպես արժանանան ուղեգրի,որովհետև, ինչպես արդեն նշեցինք առաջատարները դեռևս անցյալ տարի են ձեռք բերել խաղեր մեկնելու իրավունք:
Հայաստանից Ամստերդամում հանդես կգան Վասիլ և Գոհար Շահնազարյանները,Արշակ Պետրոսյանը և Նունե Վասիլյանը: Նրանք արդեն միջազգային մրցաշարերի մասնակցության որոշակի փորձ ունեն և կարող են նախնական փուլում, 70+70 մրցաձևում
/72-ական կրակոց / վաստակել առնվազն 640 միավոր և մտնել եզրափակիչ:
Ավագ մարզիչը նաև ասաց,որ նետաձգության միջազգային ֆեդերացիան նոր տարում Հայաստան է արդեն ուղարկել վեց հազար ԱՄՆ դոլարի արժողության 30-ական նետ ու աղեղի հավաքածու:
ՀԱՕԿ-ի լրատվության բաժին






Facebook
Tweet This
Email This Post
