Տեղեկություն Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 18, 2012 13:33

Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, հունվարի 18-ի ժամը 12.00-ի դրությամբ, Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/ – Կոբի և Ստեփանծմինդա- Լարսի հատվածներում առկա է ձյան հոսքերի վտանգ,ուստի երթևեկությունը արգելված է բոլոր տեսակի մեքենաների համար: Առատ ձյան տեղումների պատճառով, նույն ճանապարհի Մլեթա – Գուդաուրի /Պոստա/ և Կոբի-Ստեփանծմինդա հատվածներում երթևեկությունը սահմանափակված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար:Նշված հատվածներում այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության դեպքում: 2 տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Պասանաուրի-Մլեթա հատվածում երթևեկությունը սահմանափակված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը բաց է: Ճանապարհի այլ հատվածները ամբողջապես երթևեկելի են:

Դիտվել է 656 անգամ:
Print Friendly

Leave a Reply