Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ընկերական հանդիպումներ կանցկացնի Կանադայի եւ Սերբիայի հավաքականների հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | January 18, 2012 13:20

Facebook սոցիալական ցանցի իր էջում պատասխանելով փետրվարին Հայաստանի ազգային հավաքականի անցկացնելիք ընկերական հանդիպումներին, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանն ասել է. «Փետրվարի 28,29-ին Հայաստանի հավաքականը երկու խաղ ունի Կիպրոսում` Սերբիայի եւ Կանադայի ազգային հավաքականների հետ: Պայմանագիրը մոտ օրերս ստորագրելուց հետո նոր ցանկանում էինք հրապարակել: Քանի որ երկրպագուները անհամբեր են, ստիպված ստորագրելուց առաջ եմ հայտարարում: Ստորագրելուց հետո ավելի հստակ համոզված կլինեք, որ խաղերը լինելու են հենց այդ երկու հավաքականների հետ»:

Դիտվել է 683 անգամ:
Print Friendly

Leave a Reply