Երեկ տեղի են ունեցած չորս ավտոպատահարից`հինգ հոգի հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 18, 2012 13:21
Հունվարի 17-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 85-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորուհին  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 17-ին, ժամը 10.00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասում իրար են բախվել «ԳԱԶ-24»42 և  «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-21063»-ի վարորդը  և «ԳԱԶ-24»-ի ուղևորուհին  մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել  հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 17-ին, ժամը 23.30-ի սահմաներում, «Ֆոլքսվագեն-Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Մասիս ճանապարհին բախվել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի:
Պատահարի  հետևանքով «ՎԱԶ-2106»-ի ուղևորը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Հունվարի 17-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Նորապատ-Սարդարապատ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ-ՄՄԶ 4502» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
«ՎԱԶ-2107»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

 

Դիտվել է 748 անգամ:
Print Friendly

Leave a Reply