Նախագահի հրաժարականի պահանջի դեպքում ՀՅԴ-ն ակամայից կդաշնակցի ՀԱԿ-ին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | September 23, 2009 15:35
d5a1d680d5b4d5a1d5b6-d5b4d5b8d682d5bdd5abd5b6d5b5d5a1d5b6

Արման Մուսինյան

ՀԱԿ-ի մամուլի խոսնակ Արման Մուսինյանի համոզմամբ` «իշխանությունները, թեև պնդում են, որ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունները կապված չեն ԼՂՀ հարցի հետ, սակայն դա այդպես չէ»:

Նրա կարծիքով՝  հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման վտանգավոր ընթացքը հնարավոր չէ կասեցնել առանց իշխանափոխության: Իսկ ՀՅԴ-ի հետ իրենք չեն կարող համագործակցել, քանի որ նույն մտահոգությունները չեն կիսում, և դաշնակցականները Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջում:

«Պարտադիր չէ, որ մենք նույն հարթակի վրա լինենք կամ միավորվենք, նույն մտահոգություններն ունենալն ու նույն ուղղությամբ աշխատելն արդեն իսկ դաշնակցել կնշանակի»,- ասաց Մուսինյանը:

Նա կարծում է, որ հոկտեմբերի 1-ից սկսվող Խորհրդարանական լսումներն էլ Մարզահամերգային համալիրում նախագահ Սերժ սարգսյանի՝ կուսակցությունների հետ կազմակերպված հավաքի պես ունեն իմիտացիոն բնույթ ու որևէ բան փոխել չեն կարող, և որ ԱԺ-ն ընդունելու է այն որոշումը, որը թելադրված է լինելու Նախագահականի կողմից:

Անդրադառնալով երեկ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին` Մուսինյանն ասաց, որ Օսկանյանը, թեև խոսում է, սակայն ոչինչ չի անում: «Երկիրը ոչ ժողովրդավարական դարձնելու գործում նա էլ իր մեծ դերակատարությունն է ունեցել»,-ասաց նա:

Մուսինյանն ասաց նաև, որ, ի տարբերություն ՀՅԴ-ի, ՀԱԿ-ը մեկ տարի է՝ ահազանգում է փաստաթղթում առկա որոշ դրույթների` մասնավորապես պատմական հանձնաժողովի ստեղծման մասին, մինչդեռ «իրենց հեգնում էին»:

Դիտվել է 1176 անգամ:
Print Friendly

Leave a Reply