Հայհոյել և ծեծի է ենթարկել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | January 18, 2012 13:08
Հունվարի 18-ին,  ժամը 00.30-ին, ոստիկանության ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով Երևանի Արծրունու փողոցից Արաբկիրի բաժին բերման են ենթարկել 1963 թ. ծնված Աշոտ Ա.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ին, 1981 թ. ծնված Գարիկ Ն.-ն Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկում «ՎԱԶ-մակնիշի ավտոմեքենայով բախվել է առջևում կայանված «ԲՄՎ X-6» մակնիշի ավտոմեքենային, որի վարորդ Աշոտ Ա.-ն իջնելով մեքենայից` սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Գարիկ Ն.-ին, ծեծի ենթարկել նրան ու պատճառել է վնասվածքներ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով:
Աշոտ Ա.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 709 անգամ:
Print Friendly

Leave a Reply