Նոր նշանակում

Պաշտոնական, Օրվա լուր | | January 18, 2012 12:42

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ռուբեն Մելիքյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ։

****
Ռուբեն Մելիքյանը ծնվել է 1982 թ. Երևանում:
Գերազանցությամբ ավարտել է Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցը, ապա ուսումնառությունը շարունակել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա): 2008 թ. վեցամսյա ուսում է ստացել Թաֆթսի համալսարանում` Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում (Թավիտյան հիմնադրամի ծրագիր):
2003 թվականից դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում:
2006 թ. ստացել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, իսկ 2010 թ.` դոցենտի գիտական կոչում:
2007-2012 թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանում` նախ, որպես դատավորի խորհրդական, ապա` որպես Դատարանի նախագահի խորհրդական:
Շուրջ երեք տասնյակ գիտական աշխատանքների հեղինակ է:
Անկուսակցական է:

 

 

Դիտվել է 1494 անգամ:
Print Friendly

Leave a Reply