Իրականացրել են երկաթբետոնյա կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | January 18, 2012 12:40
Հունվարի 17-ին`ժամը 15.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քաղաքի Սոսեի փողոցի թիվ 1/1 հասցեում գտնվող չշահագործվող կաթսայատանը տեղի է ունեցել ջրագծի վթար:
Տեղում պարզվել է, որ ջրագծի վթարն առաջացել է երկաթբետոնյա կառուցատարրի ընկնելու պատճառով, առկա են ևս մի քանի կառուցատարրերի անկման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը` վտանգը կանխելու համար:
Դեպքի վայր են մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ և ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խմբերը:
Փրկարարներն իրականացրել են սպառնալիք հանդիսացող երկաթբետոնյա կառուցատարրերի ապամոնտաժման աշխատանքներ:






Facebook
Tweet This
Email This Post
